Բաժին. Տնտեսական

Թե ինչպես հարուստ չինացիները մեկ ամսում կորցրեցին 195 մլրդ դոլար

Հունիս-հուլիս ամիսներին Չինաստանի ֆոնդային բորսաներում գրանցված անկումը մեծ վնաս է հասցրել չինացի միլիարդատերերի ֆինանսներին: 2015 թվականի մարտին Forbes-ը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը, որտեղ ընդգրկված չինացի միլիարդատերերի կարողությունը կազմել էր 565 մլրդ ԱՄՆ դոլար՝ մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 200 մլրդ ԱՄՆ դոլարով: Հունիս-հուլիս ամիսներին չինական ֆոնդային բորսաներում գրանցված տատանումների արդյունքում, սակայն, չինացի 205 ամենահարուստ մարդիկ, ըստ Forbes-ի գնահատականների, կորցրել են 195 մլրդ ԱՄՆ դոլար: Ստորև ներկայացնում ենք, թե Չինաստանի 10 ամենահարուստ մարդիկ որքան գումար են կորցրել չինական բորսաների վերջին տատանումների պատճառով:

1. Վան Ցզյանլին

Կարողությունը՝ 34,9 մլրդ ԱՄՆ դոլար

Ղեկավարում է Dalian Wanda Group հոլդինգը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝ 6.5 մլրդ ԱՄՆ դոլար

2. Ջեկ Մա

Կարողությունը՝ 21,7 մլրդ ԱՄՆ դոլար

Ստեղծել և ղեկավարում է Alibaba բիզնես-իմպերիան

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  3.7 մլրդ ԱՄՆ դոլար

3. Լի Խեցզյուն

Կարողությունը՝ 19.4 մլրդ ԱՄՆ դոլար

Հանդիսանում է Hanergy Holdings էներգետիկ ընկերության սեփականատերը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  0 ԱՄՆ դոլար

4. Մա Խուատեն (Պոնի Մա)

Կարողությունը՝ 18.4 մլրդ ԱՄՆ դոլար

Ղեկավարում է Tencent ինտերնետային ընկերությունը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  1.2 մլրդ ԱՄՆ դոլար

5. Ռոբին Լի

Կարողությունը՝ 13.6 մլրդ ԱՄՆ դոլար

Ղեկավարում է Baidu ինտերնետային ընկերությունը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  1.4 մլրդ ԱՄՆ դոլար

6. Լեյ Ցզյուն

Կարողությունը՝ 13.4 մլրդ ԱՄՆ դոլար

Սմարթֆոններ արտադրող  Xiaomi ընկերության սեփականատերն է

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝ 200 մլն ԱՄՆ դոլար

7. Ցզյուն Ցինխոու

Կարողությունը՝ 10,8 մլրդ ԱՄՆ դոլար

Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող Hangzhou Wahaha Group ընկերությունների խմբի սեփականատերն է

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  1.5 մլրդ ԱՄՆ դոլար

8. Խե Ցյացզին

Կարողությունը՝ 11.7 մլրդ ԱՄՆ դոլար

Ղեկավարում է էլեկտրական սարքավորումեր արտադրող Midea Group ընկերությունը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  900 մլն ԱՄՆ դոլար

9. Վան Վենին

Կարողությունը՝ 8.9 մլրդ ԱՄՆ դոլար

Ղեկավարում է Amer International Group արդյունաբերական ընկերությունը

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  7.3 մլրդ ԱՄՆ դոլար

10. Լյու Ցյանդուն

Կարողությունը՝ 9.2 մլրդ ԱՄՆ դոլար

JD.com ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է

Հունիսի 12-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում կորցրած գումարը՝  3.6 մլրդ ԱՄՆ դոլար

Share