Բաժին. Տնտեսական

Կրճատվել է տեղեկատվության և կապի ոլորտում մատուցվող ծառայությունների պահանջարկը

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում մատուցվել են 83,26 մլրդ ՀՀ դրամի տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 4%-ով:

Արդյունքում, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները մեր երկրում մատուցված ընդհանուր ծառայությունների ծավալում կազմել է 19.1%: Առավել մեծ ծավալով ցուցանիշներ մատուցվել են միայն ֆինանսական շուկայում (25.7%):

Նշենք նաև, որ հունվար-մայիս ամիսներին մեր երկրում մատուցվել են 435,27 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ:

Share