Բաժին. Տնտեսական

Սննդամթերքի արտադրության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է սննդամթերքի արտադրության ծավալների շուրջ 7% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու 5 ամսում մեր երկրում սննդամթերքի արտադրության համախառն ծավալը կազմել է 104,69 մլրդ ՀՀ դրամ:

Ընդհանուր արդյունաբերության ոլորտում սննդամթերքի արտադրության մասնաբաժինը կազմել է 20%:

Share