Բաժին. Տնտեսական

Հայաստանում պողպատյա խողովակների արտադրության ծավալներն աճել են 24.5%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի հունվար – մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4 354 տոննա պողպատյա խողովակ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 24.5%-ով:

Միևնույն ժամանակ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ և կազմել 9 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 9.8%-ով և կազմել 13 016 տոննա:

Share