Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 13.7 մլն շիշ գինի

Վրաստանի գինու ազգային գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 39 425 552 դոլար արժողությամբ  13 706 653 շիշ (0.75լ) գինի:

Արտահանման ամենամեծ ցուցանիշին արձանագրվել է Հունիս ամսին՝ 3.25 մլն շիշ, մինչդեռ հունվարին արտահանվել է միայն 1.34 մլն շիշ, փետրվարին՝ 1.56 մլն շիշ, մարտին՝ 2.20 մլն շիշ, ապրիլին՝ 2.88 մլն շիշ, իսկ մայիսին՝ 2.48 մլն շիշ:

Գինին արտահանվել է հետևյալ երկրներ՝ Ռուսաստան՝ 6.55 մլն շիշ, Ղազախստան՝ 2.27 մլն շիշ, Ուկրաինա՝ 1.26 մլն շիշ, Լեհաստան՝ 0.796 մլն շիշ և Չինաստան՝ 0.759 շիշ:

Ամենաշատն արտահանվել է Կինձմարաուլի կարմիր կիսաքաղցր գինի՝ 1.95 մլն շիշ. Մուկուզանի կարմիր կիսաքաղցր՝ 0.637 մլն շիշ և Ցինանդալի սպիտակ կիսաքաղցր՝ 0.432 մլն շիշ:

Share