Բաժին. Տնտեսական

«Շահող կտրոն». վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի հուլիսի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

3  9  2  3  6  7  1  5

2015 թվականի հուլիսի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հունիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և օգոստոս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հուլիս ամսվա ընթացքում կընդունվեն հունիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն օգոստոս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հուլիս ամսվա ընթացքում կընդունվեն մայիսին կայացած վիճակահանության արդյունքներով (92777163 շահող թվերով) հունիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում կընդունվեն հունիսին կայացած վիճակահանության արդյունքներով (09500081 շահող թվերով) հուլիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share