Բաժին. Տնտեսական

Շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումները կրճատվել են

Հունվար-մայիս ամիսներին օտարերկրյա ներդրողները մեր երկրի շինարարության ոլորտում իրականացրել են շուրջ 4 մլրդ 859.5 մլն ՀՀ դրամի ներդրում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները կրճատվել են 1.8%-ով:

Արդյունքում, օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը կազմել է մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի 5.0%-ը:

Share