Բաժին. Տնտեսական

Նվազել է հայկական արտադրության գարեջրի պահանջարկը

Նվազել է հայկական արտադրության գարեջրի պահանջարկը: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում մեր երկրում արտադրվել է 7 հազար 106.0 լիտր գարեջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 14%-ով: 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտադրվել էր 8 հազար 254.2 լիտր գարեջուր:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 23 մլն 716.5 հազար լիտր գարեջուր: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 19.5%-ով: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 19 մլն 847.8 հազար լիտր գարեջուր:

Share