Բաժին. Տնտեսական

Կրճատվել են հայկական տուֆի արտադրության ծավալները

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանն արտադրել է 9 հազար 528.3տոննա տուֆ (ուղիղ կտրվածքի): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 39%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միայն մայիսին մեր երկրում արտադրվել է 3 հազար 824.7 տոննա տուֆ:

Նշենք, որ 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտադրվել էր 15 հազար 692.0 տոննա տուֆ:

Share