Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության խմիչքների պահանջարկը կրճատվել է

Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում մեր երկրում արտադրվել է 30,98 մլրդ ՀՀ դրամի խմիչք: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում խմիչքների արտադրության ծավալները կրճատվել են մոտ 24%-ով:

Միայն հունվարին մեր երկրում խմիչքների արտադրության ծավալը կազմել է շուրջ 3,86 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 5,87 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 6,02 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 7,16 մլրդ ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ շուրջ 8,04 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, խմիչքների արտադրությունը մեր երկրում կրճատվել է մոտ 14%-ով:

Share