Բաժին. Տնտեսական

Չինաստան և Հունաստան. 2 տարբեր ճգնաժամերի պատմություն

Վերջին օրերին ֆինանսական աշխարհում քննարկվող 2 կարևոր թեմաներն են Հունաստանի պարտքային ճգնաժամը և Չինաստանի ֆոնդային բորսաների անկումը: Այս 2 ճգնաժամերն էլ կարող են մեծ ազդեցություն թողնել համաշխարհային տնտեսության վրա: Հունական ճգնաժամը կարող է հանգեցնել Եվրոգոտու միասնական արժութային համակարգի փլուզման, իսկ չինական բորսաների անկումը կարող է առաջացնել ներդրումային շոկ և ֆինանսական լուրջ կորուստների պատճառ դառնալ:

Սպառնացող վտանգը պատկերացնելու համար World Economic Forum-ը համադրելի է մի քանի ցուցանիշ: Այսպես, Հունաստանի կառավարությունն իր վարկատուների նկատմամբ կուտակել է ավելի քան 320 մլրդ եվրոյի պարտք, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 170%-ը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այստեղ վերջին ամսում ֆոնդային բորսաներում գրանցված տատանումների արդյունքում ընդհանուր կորուստը կազմում է ավելի քան 3 տրիլիոն ԱՄՆ դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 30%-ը:  

Ըստ վերլուծաբանների՝ այս երկու ճգնաժամերից առավել շատ կարող են տուժել հասարակ մարդիկ: Հունաստանում առավել բարձր ռիսկային գոտում են կենսաթոշակառուները և փոքր բիզնեսը, իսկ Չինաստանում՝ բոլոր այն անհատ քաղաքացիները, ովքեր ներդրումներ են կատարել չինական հրապարակային ընկերությունների արժեթղթերում:

Share