Բաժին. Տնտեսական

Աշխարհի 10 ամենահարուստ երկրները

Աշխարհի ամենահարուստ երկիրը Քաթարն է: Այս երկրի քաղաքացիները տարեկան միջինում աշխատում են $105,09 հազար: Այս մասին վկայում են Global Finance Magazine-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Հիմք ընդունելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրական տվյալները՝ Global Finance Magazine-ի վերլուծաբանները համադրել են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ, հարուստ ու աղքատ բնակչության եկամուտների հարաբերակցությունը, կյանքի նվազագույն պայմանների առկայություն և այլն, ու ստացված արդյունքների հիման վրա կազմել աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշը:

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

  1. Քաթար, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $105,09 հազար

  2. Լյուքսեմբուրգ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $79,59 հազար

  3. Սինգապուր, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $61,56 հազար

  4. Նորվեգիա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $56,66 հազար

  5. Բրունեյ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $55,11 հազար

  6. Հոնկոնգ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $53,43 հազար

  7. ԱՄՆ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $51,24 հազար

  8. ԱՄԷ, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $49,88 հազար

  9. Շվեյցարիա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $46,47 հազար

  10. Ավստրալիա,միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $44,07 հազար

Share