Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ շուկայում առաջատարը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ն է

Հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է  433 հազար 136 միավոր:

Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է: Հունվարի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել էր 439 հազար 460 միավոր:

Հաշվետու ամսվա վերջի դրությամբ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիրների մեծ քանակ գրանցվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ: Ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է մոտ 33%:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մասնաբաժինը ևս պահպանվել է նույն մակարդակում՝  22%: «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ապահովել է 14% մասնաբաժին, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը՝ 11%, իսկ «ՌԵՍՈ»-ն՝ 12%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է 8%:

Share