Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի գծով հատուցումների գումարի միջին չափը կազմում է 209 հազար ՀՀ դրամ

2015 թվականի հունիս ամսվա դրությամբ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 51%: Այս մասին վկայում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալները:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի վնասաբերության ցուցանիշը թույլ է տալիս գնահատել համակարգի արդյունավետությունը: ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը Հայաստանում ընդունվել է 75-78%: Սահմանված նորմերի համաձայն՝ ապահովագրավճարների 75-78%-ը նախատեսված է փոխհատուցումների տրամադրման համար, 22-25%ը՝ վարչական ծախսերի, ինչպես նաև եկամուտների մասնհանումների համար:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը մեր երկրում կազմել է 433 հազար 136, ինչը նախորդ ամսվա համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:

Հունվար-հունիս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 4∙2 մլրդ դրամ:

Միայն հունիս ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,315 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 142-ով։

Հատուցման միջին չափը 2015թ. հունիս ամսվա դրությամբ կազմել է 209,186 ՀՀ դրամ:

Share