Բաժին. Տնտեսական

Ամենագրավիչ երկրները՝ օտարերկրյա ներդրողների համար

1998 թվականից ի վեր ամեն տարի A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը հարցում է իրականացնում աշխարհի առաջատար կորպորացիաների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպիսին են գլոբալ ներդրումային միտումները և ինչ ուղղությամբ կարող են զարգանալ օտարերկրյա ուղղակի ներդրումային հոսքերը՝ կապված տնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրներով ու բիզնես-տրամադրությամբ:

Հարցումների արդյունքների հիման վրա հրապարակվող օտարերկրյա ուղղակի ներդրումների վստահության ինդեքսը ցույց է տալիս, թե որ երկրներն են առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար և ինչ հեռանկարներ կան գլոբալ ներդրումային քաղաքականության տեսանկյունից:  Ըստ ինդեքսի՝ օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ է ԱՄՆ-ի տնտեսությունը: Բիզնես ոլորտի ներկայացուցիչների սպասումներն ամերիկյան տնտեսությունից առավել բարձրն են: Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը:

Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների վստահության ինդեքսի համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար առավել գրավիչ երկրների վարկանիշի առաջին 10-նյակը.

1 ԱՄՆ

2 Չինաստան

3 Միացյալ Թագավորություն

4 Կանադա

5 Գերմանիա

6 Բրազիլիա

7 Ճապոնիա

8 Ֆրանսիա

9 Մեքսիկա

10 Ավստրալիա

Share