Բաժին. Տնտեսական

Հայաստանից արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց:

Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց : Արտահանվել է նաև 9054 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց:

Share