Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստանի ՏՀՏ ոլորտ հիմնադրվել է 17 նոր ընկերություն

Մեր երկրում գործող ՏՀՏ (տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ) ընկերությունների թիվը կազմում է շուրջ 400: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում միջին տարեկան հաշվով հիմնվել է մոտ 25 ՏՀՏ ընկերություն: 1990-ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5-6 ընկերություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ծրագրավորման ոլորտի առաջին մասնավոր տեղական ընկերությունը հիմնվել է 1987թ., այնուհետև հինգ տարվա ընթացքում Երևանում բացվել է արտասահմանյան ընկերության առաջին մասնաճյուղը: 1998թ. դրությամբ Հայաստանում գործում էին 35-40 ծրագրավորող ընկերություններ և ինտերնետային կապի պրովայդերներ, որտեղ՝ ըստ տարբեր հաշվարկների, աշխատում էին շուրջ 1000 մասնագետներ:

Հայաստանի ՏՀՏ ընկերությունների մոտ 51%-ը հիմնադրվել է 2007-2014թթ ժամանակահատվածում: Միայն 2013 և 2014 թվականներին հիմնադրվել են համապատասխանաբար 16 և 17 նոր ընկերություններ:

Այսօր մեր երկրի ՏՀՏ ոլորտում  ներգրավված է մոտ 11,5 հազար մասնագետ:

Share