Բաժին. Տնտեսական

Հայաստանի ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտում գործում է 40 խոշոր ընկերություն

2014 թվականին Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 349.4 միլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է մոտ 19%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տեղական ընկերությունների մասնաբաժինը ոլորտի ընդհանուր եկամուտների մեջ կազմել է 45%:

Ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի 40 խոշոր ընկերություններ (1 միլիոն ԱՄՆ դոլար և ավելի շրջանառությամբ), որոնք կազմում են գործող ընկերությունների ընդամենը 11%-ը, ձևավորում են ոլորտի ընդհանուր հասույթի 60%-ը:

ՏՏ ընկերությունների գրեթե կեսը (52%) 100,000-ից մինչև 1,000,000 ԱՄՆ դոլարի չափով տարեկան եկամուտ ունեն:

Share