Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատու բանկերը – 2015թ. առաջին կիսամյակ

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 6 բանկ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ-ը և ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը: Վերջիններս հաշվետու 6 ամսում պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 3.44 մլրդ ՀՀ դրամ, 2.32 մլրդ ՀՀ դրամ և 2.16 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով մեր երկրի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 13-րդ, 20-րդ և 24-րդ հորիզոնականները:

ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը (2.09 մլրդ ՀՀ դրամ, 26-րդ տեղ), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը (2.08 մլրդ ՀՀ դրամ, 27-րդ տեղ) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (1.64 մլրդ ՀՀ դրամ, 36-րդ տեղ):

Share