Բաժին. Տնտեսական

Վեց ամսում Երևանի կոնյակի գործարանը պետբյուջե է վճարել 1 մլրդ 934.7 մլն դրամ

Այս տարվա առաջին վեց ամսում Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե է վճարել 1 մլրդ 934.7 մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով խոշոր հարկատուների ցանկի 28-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերի մեծ մասը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտահարկը:

Նշենք նաև, որ 2014 թվականին Երևանի կոնյակի գործարանը մեր երկրի պետական բյուջե էր վճարել 7,030 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,685 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ԱՄՆ դոլար։

Share