Բաժին. Տնտեսական

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 14.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ նվազել են 14.1%-ով և կազմել 9 729.9 հազար լիտր:

Միևնույն ժամանակ օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 2.1%-ով և կազմել 4 356.8 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրության ծավալները կազմել են 324.8 հազար լիտր:

Share