Բաժին. Տնտեսական

Մթերվել է 16 713 տոննա պտուղ-բանջարեղեն

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից  գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համապատասխանաբար 4451 և 2952 տոննայի դիմաց:

Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է:

Share