Բաժին. Տնտեսական

Փոստով առաջարկի տարածում

Փոստով առաջարկի տարածումը նման է E-mail մարքեթինգին, սակայն միաժամանակ ունի շատ տարբերություններ: Փոստով առաջարկը ենթադրում է ավանդական տարբերակով, թղթի վրա առաջարկի ներկայացում, որն ուղարկվում է փոստի միջոցով:

Քանի որ այժմ էլեկտրոնային նամակ ուղարկելը շատ հեշտ է, դրանից օգտվում են սպամ տարածելու սիրահարներն ու հիմնականում ոչ տեղին առաջարկներով հոգնեցնում են պոտենցիալ գնորդներին: Արդյունքում թուլանում է վստահությունն ընդհանրապես ելեկտրանային նամակների նկատմամբ: Էլեկտրոնային նամակագրության տարածման հետևանքով ավանդական նամակների թիվն ավելի փոքրացել է, և որպես արդյունք` ավանդական նամակի նկատամբ վերաբերմունքը` ավելի լրջացել:

Փոստով կոմերցիոն առաջարկի արդյունավետության բարձրացման  համար անհրաժեշտ է պահպանել մի սկզբունք.

  • Նանակով դիմել կազմակերպության կոնկրետ ոլորտի պատասխանատուին: Երբ նամակը հասցեագրված է կազմակերպությունում որևէ պաշտոնիայի, ոչ թե ընդհանուր կազմակերպությանը, ապա դա ավելացնում է նամակին պատասխանելու պատասխանատվությունը: Ճիշտ է, այդ դեպքում զանգվածային քանակով նամակներ պատրաստելը դժվարանում է, բայց օգնության կարող է հասնել համապատասխան CRM համակարգը:

  • Նամակը ներառի ոչ թե գովազդ, այլ փոխշահավետ համագործակցության առաջարկ: Եթե նամակի տեքստը գովազդային առաջարկի ֆորմատով լինի, ապա արդյունավետությունն ավելի պակաս կլինի, քան հետաքրքիր, փոխշահավետ առաջարկի դեպքում:

  • Նամակն ուղարկել ինչ-որ առիթով: Առիթը կարող է լինել Ձեր պրոդուկտի նոր տեսականին, նոր զեղչերը, երկարաժամկետ համագործակցության առաջարկ ներառի և այլն:

  • Առաջարկն ունենա վերջնաժամկետ: Ինչպես այլ ոլորտներում, այստեղ նույնպես վերջնաժամկետը մեծացնում է հաճախորդի կողմից գործնական քայլերի դիմելու հավանականությունը:

Նամակն ավելի արդյունավետ դարձնելու համար կից կարող եք ուղարկվել հավելյալ նյութեր նկարների, տեսանյութերի, քարտեզների կամ բուկլետների տեսքով:

Նամակով ուղարկվող կոմերցիոն առաջարկն ունի որոշակի կառուցվածք, որի պահպանումը մեծացնում է արդյունավետությունը: Նամակով կոմերցիոն առաջարկի ներկայացման սկզբունքների մասին կխոսենք ստորև:

Նամակի սկզբում սխալ է ներկայացնել Ձեր ընկերության ձեռքբերումներն ու առավելությունները, դրանց մասին ավելի լավ է վերջում նշել: Սխալ է նաև քննադատել այն ընկերությանը, ում ուղղված է նամակը: Քննադատելը երբեմն օգտագործվում է ուշադրություն գրավելու համար, սակայն այդպես սկսելը կարող է բացասական վերաբերմունք առաջացնել: Չարժե նաև հենց սկզբում չափազանցնել առաջարկվող պրոդուկտի նշանակությունը:

Պրոդուկտը ներկայացնել հասկանալի լեզվով: Կարևոր է, որ հաճախորդը պրոդուկտի մասին կարդալիս հասկանա, թե ինչ խնդիրներ կարող է լուծել առաջարկվող ապրանքով, ոչ թե ճոխ ներկայացվի առավելությունները:

Ցանկալի է ներկայացնել համագործակցության փուլերը, գործընթացը, որպեսզի հաճախորդի համար պարզ լինի, թե Ձեզ դիմելուց հետո ինչ գործողություններ են սպասվում:

Բացասկան է ընդհանրացված հայտարարությունների, օրինակների առկայությունը, ցանկալի է ամեն ինչ կոնկրետ ու հասկանալ լինի: Դրական է նաև վիճակագրության առկայությունը, թե երբ և ի՞նչ խնդիրներ եք լուծել Ձեր պրոդուկտով, ինչ կազմակերպությունների հետ եք աշխատել և այլն:

Եվ այս ամենը հնարավորինս համառոտ և որակյալ թղթի վրա:

Վահրամ Միրաքյան

Ձեր հարցերը և մեկնաբանությունները կարող եք գրել ստորև կամ դրանք ուղարկել vmiraqyan@gmail.com էլ.փոստի հասցեով:

Share