Բաժին. Տնտեսական

Front-end և back-end վաճառքներ

Եթե փորձենք բառացի թարգմանել վաճառքների այս մեթոդը, ապա կստացվի առաջնային և երկրոդային վաճառքներ: Եթե շահույթ ենք ստանում այն պրոդուկտից, որը գովազդում ենք, դա վաճառքի պարզ տեխնոլոգիան է, որի արդյունավետությունը գնալով թուլանում է: Իսկ Front-end և back-end վաճառքների ժամանակ գովազդի թիրախ է հանդիսանում «խայծ պրոդուկտը», իսկ երբ հաճախորդը գնում է այն, դրան կից վաճառվում են այլ պրոդուկտներ, աքսեսուարներ՝ արդեն շատ բարձր մարժայով, շահութաբերությամբ:

Front-end և back-end վաճառքի տեխնոլոգիան ընկած է բազմաթիվ ընկերությունների վաճառքների ռազմավարության հիմքում: Օրինակ, արագ սննդի Mcdonald’s ցանցում գովազդի հիմնական առարկան համբուրգերն է, որը վաճառվում է գրեթե ինքնարժեքով`1 դոլարով: Բայց քանի որ համբուրգերն առանց խմիչքի կամ կարտոֆիլի հազվադեպ են պատվիրում, ապա Mcdonald’s-ում շահույթ են ստանում զովացուցիչ ընլեիքների ու կարտոֆիլի վաճառքից, որոնք արդեն բավական թանկ են:

Սուպերմարկետները նույնպես հաճախ վաճառում են Front-end և back-end վաճառքի սկզբունքներով` գովազդում են շատ մատչելի, առաջին անհրաժեշտության ապրանքներ (հաց, բրինձ, նրբերշիկներ և այլն), դրա հաշվին ստանում են մեծ թվով հաճախորդներ, իսկ այդ հաճախորդներին արդեն վաճառում են back-end, ավելի թանկ պրոդուկտ:

Որոշ դեպքերում նույնիսկ Front-end ապրանքն անվճար է բաժանվում: Օրինակ, սափրվելու ապարատներ արտադրող Gillette ընկերությունը հաճախ ապարատները բաժանում է անվճար, իսկ գումար աշխատում է այդ ապարատների գլխիկի վաճառքից: Որոշ կինոթատրոններ անվճար տոմսեր են բաժանում, որ գումար աշխատեն ֆիլմեր դիտելուն զուգահեռ վաճառվող պրոդուկտներից (զովացուցիչ ընպելիքներ, եգիպտացորեն և այլն): Ռեստորանները երբեմն գովազդում են անվճար տրամադրող որևէ պրոդուկտ, ասենք գարեջրրի տրամադրում, հաճախորդներ գրավելու համար, բայց քանի որ միայն գարեջուր ոչ ոք չի վերցնում, կից պրոդուկտի հաշվին ընկերությունը ստանում է իր հիմնական շահույթը: Front-end և back-end վաճառքի օրինակ է կրթական կենտրոնների կողմից առաջին դասն անվճար առաջարկելը և նմանատիպ շատ այլ օրինակներ:

Այսպիսով, Front-end ներկայացվող պրոդուկտի խնդիրն է ապահովել մեծ թվով հաճախորդների՝ back-end պրոդուկտը վաճառելու համար:

Վահրամ Միրաքյան

Ձեր հարցերը և մեկնաբանությունները կարող եք գրել ստորև կամ դրանք ուղարկել vmiraqyan@gmail.com էլ.փոստի հասցեով:

Share