Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 179.9 հազար ՀՀ դրամ

Տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 179.96 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 9.9%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 5% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 160.32 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 207.70 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 12.6%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ, իսկ ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ 178.39 հազար ՀՀ դրամ:

Share