Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին

Օգոստոսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին:

Ողջունելով Յան Վան Բիլսենին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է  հայտնել Հայաստանի համար կարևոր նախագծերում Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցության համար (ՄՖԿ) և ընդգծել ՄՖԿ նոր նախաձեռնությունները քննարկելու պատրաստակամությունը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենն  հերթին շնորհակալություն  է հայտնել ջերմ ընդունելության համար:

ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է ՄՖԿ ներդրումային պորտֆելը և  առանձնացրել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի ոլորտներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվող հայեցակարգը, ավիացիայի, քաղաքային տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կարևորվել է ՄՖԿ ներկայացուցիչների կարծիքը  «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Առաջարկվել է նաև դիտարկել ՓՄՁ ԶԱԿ և ՄՖԿ միջև համագործակցության խորացման հնարավորությունը: ՄՖԿ տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին են փոխանցվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցները Հայաստանի Հարապետության  ագրոբիզներսի և շինարարական նյութերի ոլորտների վերաբերյալ:  

Հանդիպման վերջում շեշտադրվել է ՄՖԿ պատրաստակամությունը և հնարավորությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Share