Բաժին. Տնտեսական

Ներքին զբոսաշրջությունը կրճատվել է

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին մեր հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված ՀՀ ռեզիդենտներ-զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 հազար 716 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 3.0%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ներքին զբոսաշրջության 60%-ի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը, 26%-ը կրել է գործնական բնույթ,  5.0%-ը՝ բուժման, մնացածն՝ այլ:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International  Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապար հորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելա վայրում:

Համեմատության համար նաև նշենք, որ 2014 թվականին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել էր 859 հազար 703 զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013 թվականի նկատմամբ աճել էր 28.4%-ով:

Share