Բաժին. Տնտեսական

Վեց ամսում հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են 7%-ով

Ընթացիկ տարվա առաջին կեսին  մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություններն ապահովել են 91 մլրդ 324.1 մլն ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համեմատ՝ միայն հունվարի ոլորտի հասույթը կազմել է 11 մլրդ 492.6 մլն  ՀՀ դրամ,  փետրվարին՝ 11 մլրդ 882.1 մլն ՀՀ դրամ, մարտին՝ 12 մլրդ 541.6 մլն ՀՀ դրամ, ապրիլին՝ 12 մլրդ 99 մլն ՀՀ դրամ, մայիսին՝ 13 մլրդ 758.3 մլն ՀՀ դրամ, իսկ հունիսին՝ 14 մլրդ 511.9 մլն ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Share