Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտրի ոլորտում անկում է

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում մանրածախ առևտրի ծավալը կազմել է 708 մլրդ 713.7 մլն ՀՀ դրամ, ինչը ընդհանուր առևտրի 58.5%-ն է: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվել է մոտ 8%-ով:

Միայն հուլիսին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 117,79 մլրդ ՀՀ դրամ:

Share