Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 471.3 հազար լիտր վիսկի

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում արտադրվել է 471.3 հազար լիտր վիսկի: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում վիսկի չի արտադրվել։

Հայաստանում վիսկի արտադրում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

Mac Alex անվանմամբ վիսկին վաճառվում է «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Այն ներկայացվում է որպես շոտլանդական հումքով պատրաստված վիսկի։

Share