Բաժին. Տնտեսական

Այս տարի զգալի կրճատվել է մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը

Այս տարվա հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 1482.7 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 10.4 մլրդ. դրամ կամ 21.9 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 42%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, մոտ 11%-ը` մանածագործական իրերը, 11%-ը`սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.4%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.8%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 15.8%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 17.5%-ով:

Նշենք նաև, որ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 24%-ը բաժին է ընկել Ավստրալիային, 22%-ը՝ Միացյալ Նահանգներին, 13.6%-ը՝ Չինաստանին, 22.6%-ը՝ Եվրամիության երկրներին:

Share