Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին մեր երկրում արտադրվել են 3.5 հազար տոննա տարբեր պահածոներ

 

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արտադրվել են 3,51 հազար տոննա պահածոներ: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 1,75 հազար տոննան կազմել են մրգի պահածոները, 881.6 տոննան՝ բանջարեղենի, 229.7 տոննան՝ տոմատի պահածոները, 160 տոննան՝ խեցգետնի, 347.6 տոննան՝ մսաբուսական, 133.7 տոննան՝ մսի, 12.4 տոննան՝ ձկան պահածոները:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էր 11 հազար 714.7 տոննա պահածոներ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր ավելի քան 17%-ով:


Share