Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ–բրիտանական համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ համատեղ քայլեր կձեռնարկվեն բրիտանական բիզնեսի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ավելացնելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության համար` դեսպանը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները լինելու են շարունակական:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված նոր հնարավորությունները, ՀՀ գործարար միջավայրի բարելավման ոլորտում իրականացվող բարեփոխումները, երկկողմ տնտեսական համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

Share