Բաժին. Տնտեսական

Խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումները կրճատվել են մոտ 2 անգամ

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 5,19 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս ներդրումները հոսել են Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից և Միացյալ Թագավորությունից, ընդ որում՝ ֆրանսիական ներդրումները կազմել են 1,59 մլրդ ՀՀ դրամ, Միացյալ Թագավորությունից հոսած ներդրումները՝  շուրջ 2,82 մլրդ ՀՀ դրամ, իսկ Լյուքսեմբուրգից հոսած ներդրումները՝ մոտ 769.9 մլն ՀՀ դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է մոտ 2 անգամ:

Համեմատության համար նշենք նաև, որ 2014 թվականին Հայաստտանում խմիչքի արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել էր 33,45 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հունվար-հուլիսին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 81,86 մլրդ ՀՀ դրամ:

Share