Բաժին. Տնտեսական

Մեր երկրում ամենացածր աշխատավարձը կրթության ոլորտում է

Մեր երկրում կրթության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 117,38 հազար ՀՀ դրամ, ինչը զգալի ցածր է հանրապետական միջին աշխատավարձի ցուցանիշից: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նշենք, որ մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 180,98 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության` կրթության ոլորտի միայն պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 116,19 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 160,84 հազար ՀՀ դրամ:

Տնտեսության մյուս ոլորտներում, ի համադրության կրթության ոլորտի, աշխատավարձը ավելի բարձր է:

Share