Բաժին. Տնտեսական

Մեր երկրում աճել է կեղծ փողերի բացահայտման դեպքերը

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 491 հանցագործություն:  Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 197: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել է ավելի քան 2 անգամ. 2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 86 դեպք:

Նշենք նաև, որ 2014 թվականի ընթացքում մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 870 հանցագործություն, 2013 թվականին՝ 1127:  2012 թվականին մեր հանրապետությունում արձանագրվել էր տնտեսական գործունեության դեմ ուղղված 770 հանցագործություն, իսկ 2011 թվականին՝ 1112:

 

Share