Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտարդության ծավալներն աճել են 1.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 1.5%-ով և կազմել 3 792.3 մլն կՎտ ժամ:

Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրվել է 1079 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 17.8%-ով: ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 11.1%-ով և կազմել 1 190.5 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 12.7%-ով և կազմել 1 349.4 մլն կՎտ ժամ, իսկ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 8.7%-ով և կազմել 2.1 մլն կՎտ ժամ:

Share