Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 54.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին վեց ամսում Հայաստանում արտադրվել է 147 հազար տոննա պնղձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 54.2%-ով:

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 3.7%-ով և կազմել 4 830.5 տոննա: Ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով և կազմել 147 հազար տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 1.5%-ով և կազմել 5 706.5 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 1.3%-ով և կազմել 3 171 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալներն աճել են 1.9%-ով և կազմել 373 տոննա: Ալյումինե գլանվածքի արտադրության ծավալներն աճել են 66.7%-ով և կազմել 10 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 7.8%-ով և կազմել 15 318 տոննա: Պողպատյա խողովակների արտադրության ծավալներն աճել են 26.9%-ով և կազմել 5 299 տոննա:

Share