Բաժին. Տնտեսական

Այս տարի աճել է օտարերկրյա ներդրումները մեր երկրի շինարարության ոլորտում

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր երկրում բիզնեսի տարբեր ոլորտում գործող ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել է 81,87 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ մասնավոր ընկերությունները ապահովել են մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալի 47.9%-ը:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում բիզնեսի ֆինանսավորմամբ իրականացված շինարարության համախառն ծավալում օտարերկրյա ներդրողների ֆինանսական միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է 11,18 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 42%-ով:

Share