Բաժին. Տնտեսական

Ռուսաստանի տնտեսական անկումը կխորանա, երկրում գնաճը կհասնի 11%-ի

Ռուսաստանի տնտեսական անկումը կշարունակվի մինչև տարեվերջ և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ ավելի կխորանա: Նման կանխատեսում են ներկայացել ՀՀ Կենտրոնական բանկի վերլուծաբանները: Ըստ գնահատականների՝ 2015 թվականին Ռուսաստանում միջին տարեկան տնտեսական անկումը կկազմի շուրջ 3.3%:

Սպասվում է, որ մեր երկրի հիմնական գործընկեր-երկրում տնտեսության կրճատումը կշարունակվի նաև 2016 թվականին, ինչին հիմնականում կնպաստեն նավթի ցածր գները և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:  

Ըստ կանխատեսումների՝ Ռուսաստանում տնտեսական աճ կդիտարկվի միայն 2017 թվականից սկսած:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների գնահատականների՝ 2015 թվականի երկրորդ կեսում կդիտարկվի ռուսական ռուբլու որոշակի արժեզրկում, որի հետևանքով երկրում կպահպանվի բարձր գնաճը՝ տարեվերջին կազմելով շուրջ 11%:

Share