Բաժին. Տնտեսական

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 13 377.4 հազար լիտր գարեջուր: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 13%-ով:

Միևնույն ժամանակ օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով և կազմել 4 981.5 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրության ծավալները կազմել են 471.3 հազար լիտր:

 

Share