Բաժին. Տնտեսական

Օգոստոսին մեր երկրի սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.1%

Օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսում պարենային ապրանքների, ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել են 0.2%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.3% գնանկում:

Օգոստոսին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 93.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.0%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%:

2015 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.1 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 102.9%, ոչ պարենային ապրանքներինը` 106.5%, ծառայությունների սակագներինը` 101.4%: Հունվար-օգոստոսին, 2014 թվականի հունվար-օգոստոսի համեմատ, ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 104.8%, 104.9%, 105.9% և 103.4%:

Share