Բաժին. Տնտեսական

Օգոստոսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

Օգոստոսին, հուլիսի համեմատ, մեր հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 0.2% և 0.5% գնաճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածւ համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.6%-ով և 7.6%-ով: Միևնույն ժամանակ, օգոստոսին, 2014 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 7.4% և 8.9%-ով:

Share