Բաժին. Տնտեսական

Հայաստան մատակարարվող գազի սակագինն իջեցվել է 24 դոլարով

ՌԴ էներգետիկայի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստան մատակարարվող գազի սակագինը 1000 խ/մ դիմաց իջեցվում է 24 դոլարով և կկազմի 165 դոլար:

Այս մասին համաձայնագիր են ստորագրել ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարար Եվրանդ Զախարյանը: Համաձայնագրով նաև սահմանվել են գազի գնագոյացման հիմնարար պայմանները:

Share