Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները նվազել են 6.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 2 955.5 տոննա մսամթերք (ներառյալ երշիկեղեն), ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 6.5%-ով:

Միևնույն ժամանակ մսի արտադրության ծավալներն աճել են 0.2%-ով և կազմել 22 475.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 12.1%-ով և կազմել 234.5 տոննա:

Share