Բաժին. Տնտեսական

Իրաքը 30%-ով մեծացրել է նավթի արտահանման ծավալները

2015թ.-ի օգոստոս ամսին Իրաքը արտահանել է 95 447 մլն բարել նավթ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 30%-ով: Վերոնշյալ ծավալի վաճառքի ստացվել է 3.874 մլրդ դոլար եկամուտ, իսկ նավթի միջին գինը կազմել է 40.59 դոլար:

Հիշեցնենք, որ իսլամական պետության հետ մղվող պատերազմի պատճառով Իրաքի կողմից նավթի արտահանման ծավալները վերջին ամիսներին կտրուկ կրճատվել էին:

Share