Բաժին. Տնտեսական

Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 60.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 796.7 հազար լիտր պաղպաղակ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 60.2%-ով:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին մեր երկրում արտադրվել էր 6 345.0 հազար լիտր պաղպաղակ:

Share