Բաժին. Տնտեսական

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են մոտ 21%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 23 696.9 հազար լիտր հանքային ջուր: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 21%-ով:

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 6.4%-ով և կազմել 18 174.7 լիտր:

Share