Բաժին. Տնտեսական

Հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 152,10 մլն դոլար

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 152,10 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 5.7%: Այս ցուցանիշով Իրանը 4-րդն է՝ Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու 7 ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է մոտ 42,44 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝  109,65 մլն ԱՄՆ դոլար:

Share