Բաժին. Տնտեսական

Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 3.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 41 398.7 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.8%-ով:

Միևնույն ժամանակ բնական հյութերի արտադրության ծավալները չեն փոխվել և կրկին կազմել են 9 892.3 հազար լիտր:

Share